Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ ամեն ինչից՝ ադրբեջանական կողմը չի փոխում իր գործելաոճն ու նախատեսվող հանդիպումից առաջ կրկին ամեն գնով լարում է իրավիճակն առաջնագծում այն հույսով, որ դրանով կարող է ազդել հանդիպման ընթացքի վրա: Այսինքն այն հույսով, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է անհանգստանա, որ Ադրբեջանը կարող է թելադրող լինել սեղանի շուրջ, քանի որ ինքը լարված իրավիճակի պատասխանատուն է: Չնայած՝ երկու դրվագով որևէ հաջողության չհասավ, քանի որ առաջինի դեպքում չկարողացավ գոնե մեկ նոր դիրք կառուցել մեր դիրքերին մոտիկ, որպեսզի հետագայում դա ներկայացնի «նոր տարածքների ազատագրում»: Հետո արդեն Ֆիզուլիի հատվածում մեր վրա մի հատ դիակ ա թողնում ու սա այն ժամանակահատվածում, երբ վերջին շրջանում միշտ խուսափում էր պաշտոնական զոհերի մասին տեղեկություն տրամադրելուց, բայց այս անգամ բավականին ուշ ժամի հայտնում է դրա մասին: Խաղաղության նախապատրաստվելն Ալիևն ինչպես միշտ հասկանում է այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս: Այդ «կիրթ» մարդը, ինչպես նրան բնութագրել էր Փաշինյանը, իրականում արնախում անասուն է, ով մեկ օրվա մեջ պատրաստ է երկու տարբեր ուղղություններով հազարավոր զինվորների կյանք զոհել ու նրանք իր համար որևէ արժեք չեն ներկայացնելու:
Հիմա կարևորը մեկն է, որ հայկական կողմը հանկարծ սրա վարած քաղաքականության կտերը չուտի, իբր՝ սահմանին իրավիճակ կլարի: Է ջհանդամին լարես, դրան զուգահեռ գնա գերեզմանի նոր տարածքներ փորի: Սրան ստիպելով, ականջները քաշելով ենք բերելու բանակցության սեղանի մոտ: Մի քիչ բարդ բան ա, բայց որ շատ ցանկանանք, կանենք»: