Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչուհի Կարինեն բաց նամակ է հղել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին. «Հարգելի Պարոն Թորոսյան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում քաղաք Արթիկում մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի վրա։
Արթիկի բժշկական կենտրոնի մի քանի բժիշկներ, ովքեր համարվում են ձեր կուսակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հովանավորյալները՝ բժիշկ Մաուրյանը, Պետրոսյանը, ևս մի քանիսը, կազմակերպել էին ծեծկռտուք հիվանդանոցում։
Իրենց լկտի պահվածքով վախեցրել էին հիվանդանոցում բուժվողներին։
Քանի որ նորելուկ տնօրենն էլ իրենց ընկերն է, ուզում են այդ ամենը տակով անել։
Առողջապահության ոլորտը նման կերպով չի կարելի բարձր պահել, խնդրում եմ խստագույնս պատժել բոլոր մեղավորներին:
Նման «բժիշկները» մեր քաղաքի համար չարիք են։
Խոսքերիս բոլոր ապացույցները կան ոստիկանությունում, եթե իհարկե չեն վերացել։
Հույսս Դուք եք, որ այդ անօրինականություններին վերջ կտաք»։