«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, կարող է չեղարկվել երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:

Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն` հղում անելով Jerusalem post-ին։

 

Երկուշաբթի օրը պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի Մեշմերետ գյուղի մի տուն, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ. նրանց թվում կան երեխաներ:

Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը, բայց հստակ ծրագրեր չունեն: Նրանք հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ երկուշաբթի առավոտյան Իսրայել են ժամանել «Եվրատեսիլի» մասնակիցները Նորվեգիայից, Չեռնոգորիայից, Մեծ Բրիտանիայից: Դեպքերից մի քանի ժամ հետո այնտեղ է ժամանել Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Կազմակերպիչները մանրակրկիտ աշխատում են մրցույթն անվտանգ ու ապահով անցկացնելու համար, սակայն չեն կարող երաշխավորել, որ Պաղեստինի հրթիռները չեն հայտնվի մրցույթի անցկացման վայրում:

Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով: