Շոտլանդացի գիտնականները համարում են, որ աշխարհի վերջը Երկրագնդի վրա տեղի է ունենալու միլիարդ տարի հետո: Այս մասին գրում է բրիտանական Metro պարբերականը: Այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել Սենթ Էնդրյուի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության մեջ նշվում է, որ երկրագնդի վախճանը տեղի է ունենալու այն բանի պատճառով, որ հյուծված արևը դառնալու է ավելի տաք:

Բացի դրանից, ինչպես նշում են գիտնականները Երկրի մթնոլորտում լինելու է շատ քիչ ածխաթթու գազ: Շոգի պատճառով տեղի է ունենալու գոլորշացում և անձրև, ինչը բերելու է բազմաթիվ բույսերի և հետևաբար նաև մարդկանց և կենդանիների մահվան:

«Կյանքը ապագայում շատ է տարբերվելու ներկայիս կյանքից»,- նշել է գիտնական Ջեք Օմոլի Ջեյմսը Սենթ Էնդրյուի համալսարանից և ավելացրել.« Մենք ստեղծել ենք մահացող կենսոլորտ, որը բաղկացած է այնպիսի տեսակներից, որոնք ամենայն հավանականությամբ կենդանի կմնան: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որպեսզի պարզենք, թե ինչպիսի գազեր են նրանք բաց թողնելու մթնոլորտ: Այն պահին, երբ ամբողջ կյանքը վերանա տիեզերքից, մենք կհայտնվենք ազոտա-ածխաթթվային մթնոլորտում, որտեղ միակ ակտիվ կյանքը լինելու է մեթանը»: