Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և
ՀՈՐԴՈՐՈՒՄ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

1. ամբիցիոզ - հավակնոտ
2. ասոցացնել - զուգորդել
3. արգումենտ - փաստարկ
4. բլոկադա - շրջափակում, պաշարում
5. դեդլայն - վերջնաժամկետ
6. դեստրուկտիվ - ապակառուցողական
7. դիսկրիմինացիա - խտրականություն
8. էքսպերիմենտալ - փորձառական
9. էքսպերտ - փորձագետ
10. էքստրեմիստ - ծայրահեղական
11. ինթերն - փորձնակ, փորձալրող
12. ինթերնշիփ - փորձաշրջան
13. ինֆրաստրուկտուրա - ենթակառուցվածք
14. կոմպոնենտ - բաղադրիչ, բաղկացուցիչ
15. կոմունիկացիա - հաղորդակցություն
16. կոնսոլիդացիա - համախմբում
17. կոնտենտ - բովանդակություն
18. նեյտրալ - չեզոք
19. նոն-ստոպ - անդադար, անընդմեջ, անընդհատ

20. պարամետր - չափանիշ
21. պերմանենտ - ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապես
22. պոստուլատ - կանխադրույթ
23. պրոցես - գործընթաց, ընթացք
24. ռեգլամենտ - աշխատակարգ
25. սատելիտ - արբանյակ
26. սեսիա - 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան
27. ստատուս - կարգավիճակ
28. ստրատեգիա - ռազմավարություն
29. տակտիկա - մարտավարություն
30.փասվորդ - գաղտնաբառ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ