Ալ Ղաիդա խմբավորումը և նրա ղեկավար Ուսամա բեն Լադենը օգտագործել են Wikileaks կայքը որպես համացանցային որոնման և քարոզի միջոց: Գրում է անգլիական Guardian պարբերականը: Այս մասին հայտարարել են ամերիկացի դատախազները Օկլահոմայի 25 ամյա բնակիչ շարքային Բրենդ Մենինգի նկատմամբ հարուցված դատական նիստի ժամանակ: Մենինգը մեղադրվում է մեծ քանակի Wikileaks գաղտնի փաստթղթերի փոխանակման մեջ: Վերջինս դա չի հերքում, սակայն մերժում է այն մեղադրանքները, որոնց համաձայն օժանդակություն է ցուցաբերել թշնամուն:
Ամերիկյան կառավարության իրավաբանները դատարան են ներկայացրել փաստեր, որոնց համաձայն Բեն Լադենը անձամբ խնդրել է իրեն տրամադրել այդ համացանցային ռեսուրսի նյութերը: Դատախազի խոսքերով այդ մասին նշվում է Ալ Ղաիդայի ղեկավարի նամակում, որը հայտնաբերվել է թվային նյութերի մեջ 2011 թվականի մայիսին հատուկ գործողություններից հետո, որի ընթացքում սպանվել է Բեն Լադենը:
Պարբերականը նշում է, որ Բեն Լադենի հետաքրքրությունը Wikileaks-ի նկատմամբ կօգնի ապացուցելու, որ Մենինգը օժանդակել է թշնամուն: