Hraparak.am- հետ զրույցում Հանրային հեռուստառադընկերության խորհրդի նախագահի այլևս նախկին թեկնածուներից Արթուր Բախտամյանը շատ լակոնիկ մեկնաբանեց փաստը, որ հաղթողը ռեժիսոր Արա Շիրինյանն է,ասելով․«Մասնագիտական հանձնաժողով է, Արա Շիրինյանն էլ բնագավառի փորձված մարդկանցից մեկն է»:
Նա ի դեպ, ՀՌԱՀ մրցութային հանձնաժողովի որոշման մասին տեղյակ չէր։
Պարոն Բախտամյանին, ի դեպ, երբ հարցրեցինք, թե ոնց է գնահատում ընտրությունը, նախ հարցրեց՝ Ուկրաինայի ընտրությունների՞։
ՀՌԱՀ նախկին նախագահ, դեռևս՝ անդամ Գագիկ Բունիաթյանը ևս ասաց, որ Շիրինյանին համարում է ոլորտի պրոֆեսիոնալներից ու հնաբնակներից մեկը։
Հարցին, թե չի համարո՞ւմ, որ ինքը քաղաքական հին թիմի անդամ էր, Շիրինյանը՝ նոր վերջիսն ասաց, որ ոչ։
«Էդ մարդն ամբողջ կյանքում աշխատել է հանրայինում»,-ասաց Բունիթյանը։
Հիշեցնենք, որ այս ընթացքում մրցույթի հիմնական քննադատության թիրախն էլ ՀՌԱՀ անդամներն ու ու նաև ինքն էին պատճառով (որ այլ թեկնածուների հետ անհաասար պայմաններում են, եղել են պայմանավորվածություններ )։ Իրե՞ն չի համարում այդ քննադատության պատճառ։ Գագիկ Բունիաթյանն ասում է՝ ինձ թվում է՝ ոչ։ «Սկսենք նրանից, որ իմ ժամկետը շուտով ավարտվում է, այնպես որ, իմ քայլը շատ բնական էր ու նորմալ։ Ես չէի կարող մեր հանձնաժողովի անդամ լինել 2-րդ անգամ»։
Թեկնածուների հիմնական մասը խուսափում էր գնահատականներից։ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մելս Հակոբյանի հեռախոսն, առհասարակ, անջատված էր, նաև աշխատանքի վայրում չէր։
Իսկ Այիկ Մանուկյանն էլ ՀՌԸ խորհրդի նախագահի ընտրությանն անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ գրելով, որ Արա Շիրինյանին ճանաչում է դեռևս 90-ական թվականներից և միասին աշխատել ենք նաև հայկական հեռուստատեսությունում:
«Վերջերս էլ միասին քննարկում էինք «Շողակաթ» հեռուստաընկերության վերափոխման հայեցակարգերը: Ինձ համար սիրելի հեռուստաընկերություն, ուր երկար տարիներ աշխատում էր Արա Շիրինյանը: Արա Շիրինյանը պրոֆեսիոնալ է և հեռուստատեսության նվիրյալ:
Ցավում եմ, սակայն, որ Հայաստանում չփոխվեց մրցույթ անցկացնելու փիլիսոփայությունը՝ հաստատվեց այն, ինչի մասին երկու օր շարունակ խոսում էին բոլորը: Բայց սա Արա Շիրինյանի անձի հետ որևէ առնչություն չունի:
Ցավում եմ, որ ՀՌՀ-ն չկարողացավ մշակել ու մրցույթից առաջ հրապարակել կարգ, որով պետք է առաջնորդվեին իր կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամները և որի մասին մրցույթի մասնակիցներն առնվազն պետք է տեղեկացված լինեին»,-գրել էր Շիրինյանը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 23 թեկնածուներ՝
1. Լեւոն Դավթյան
2. Համլետ Ղուշչյան
3. Հովհաննես Թովմասյան
4. Արթուր Բախտամյան
5. Սամվել Գաբրիելյան
6. Մեսրոպ Մովսեսյան
7. Արա Շիրինյան
8. Վարդգես Ավետիսյան
9. Վահրամ Քոչարյան
10. Արամ Սուքիասյան
11. Արմեն Մկրտչյան
12. Տիգրան Ռշտունի
13. Արայիկ Մանուկյան
14. Տիգրան Հակոբյան
15. Իրինա Բարսեղյան
16. Մովսես Գասպարյան
17. Հարություն Բերբերյան
18. Լավրենտի Միրզոյան
19. Նունե Էլմասյան
20. Թամարա Գեւորգյան
21. Գագիկ Բունիաթյան
22. Կարինե Հակոբյան
23. Վլադիմիր Հայրապետյան
Ինչպես հայտնի է՝ 2-րդ փուլում հայտնվել էր 3 թեկնածու՝ Տիգրան Հակոբյան, Մեսրոպ Մովսիսյան և առավել շատ՝ 3 ձայն ստացած Արա Շիրինյան։