«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Վերջինս, ի դեպ, այդ պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո. մի հանգամանք, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսպիսով անզիջում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում` ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ամեն կերպ փորձում էին ծածկադմփոց անել նման դեպքերը փրկելու համար իրենց կադրերին: Փաշինյանի իշխանությունն, ընդհակառակը, չի փորձում քողարկել կատարվածը, եթե անգամ պատմության կիզակետում իրենց կադրն է:
Այս բացահայտումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. կաշառք վերցնելու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, և սա այն դեպքոււմ, երբ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին` ակտիվորեն հարձակվելով բժիշկների վրա, պարբերաբար նրանց մեղադրելով այդ արարքի համար: Ու քանի որ կատարվածի բացահայտման մեջ դեր է խաղացել նաև բժիշկը, կարելի է ենթադրել՝ սա բժշկական հանրույթի պատասխանն էր նախարարին, որ կոռուպցիոներներին փնտրի առաջին հերթին իր թիմում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					