Խոյ. Հնարավոր է կոնֆլիկտ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար ամենաթանկն են։ Դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք՝ չանհանգստանալով զրուցակցի կարծիքի մասին։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։ Բայց զվարճանքները ձեր վրա թանկ են նստում, և դուք ավելի ուշ կփոշմանեք դրանց համար։ Նշանի ներկայացուցիչներն այսօր իրենց համար յուրահատուկ իրեր են գնում՝ չմտածելով, թե հետագայում ինչ են անելու դրանց հետ։
Ցուլ. Լավ օր է վատ սովորություններից հրաժարվելու համար։ Եթե այսօր սկսվեն ռոմանտիկ կամ գործնական բնույթի հարաբերություններ, կարող եք համոզված լինել, որ դրանք կլինեն վառ և անսովոր։ Լավ կլինի, եթե ժամանակ գտնեք շրջապատողներին հանգստացնելու համար և բացատրելու, թե ինչը ոնց պետք է անել։ Կարելի է ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել, մեծ գումարներ ներդնել սեփական բիզնեսի մեջ։ Տեղի ունեցածը ձեզ չի անհանգստացնում, քանի որ դուք արագ եք կողմնորոշվում տարբեր իրադրություններում։
Երկվորյակ. Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը: Միայն թե վերջինս այնքան էլ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ հաղթահարելու դրանք և պայծառ տրամադրությամբ դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժությունները, համեղ նախաճաշը կամ էլ պարզապես սիրելի մարդու համբույրը:
Խեցգետին. Օրը հարմար չէ բարդ մասնագիտական խնդիրների լուծման համար: Փորձելով պարզաբանել իրավիճակը` դուք էլ ավելի կխճճվեք: Անձնական բնույթի խնդիրները համեմատաբար հեշտ եք հարթում: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք` արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները անհրաժեշտ է ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում:
Առյուծ. Օրը ձեզ պարգևում է փոխըմբռնում, շփման բերկրանք: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերն ի մի բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահատվում է շրջապատի կողմից: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:
Կույս. Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել: Սակայն, բարեբախտաբար դա չի փչացնում ձեր տրամադրությունը. դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:
Կշեռք. Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար կլինի: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից:
Կարիճ. Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը: Գործնական բնույթի բանակցություններում չափազանց զգույշ եղեք. չի բացառվում, որ փորձեն ձեզ բռնացնել խոսքի վրա: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնցից մեկը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:
Աղեղնավոր. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:
Այծեղջյուր. Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն: Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին։
Ջրհոս. Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:
Ձկներ. Օրը հարմար է թե´ անձնական, թե´ մասնագիտական կարևոր հարցեր լուծելու համար` ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու: Դուք պահպանում եք լավատեսությունն ու լավ տրամադրությունը, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: