Խոյ. Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար։ Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։ Դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Ձգտելով ձեռք բերել նրանց հովանավորությունը՝ դուք իրար հետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր շատ նախաձեռնությունների վրա։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թեթև անախորժություններ։
Ցուլ. Բարենպաստ օր է գնումների համար։ Փողը խելամիտ եք ծախսում, ձեռք եք բերում միայն այն, ինչի կարիքն իսկապես ունեք։ Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, թանկ նվերների ստացում, այդ թվում այն մարդկանցից, ում վաղուց չեք տեսել։ Կարելի է սկսել քչից կամ մեծ մի բան ձեռնարկել, աստղերն ամեն պարագայում ձեր կողմից կլինեն։ Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերի մասին մտքերով, որպեսզի անիմաստ խորհուրդները ձեզ չշեղեն ընտրած ուղուց։
Երկվորյակ. Այսօր դուք հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում: Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:
Խեցգետին. Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ:
Առյուծ. Այսօր աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի, այն գործերը, որոնք ստեղծագործական լիցք չունեն, ձեզ մոտ խանդավառություն չեն առաջացնում։ Շատ առյուծներ այսօր հակված են չմտածված քայլերի, օրինակ, կգնեն զգեստներ, որոն երբեք չեն հագնի։ Դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում և գրավում եք շատերի հիացական հայացքները։ Ամենուր, ուր հայտնվում եք, գտնվում են մարդիկ, որ ցանկանում են խոսել ձեզ հետ և սիրահետել։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։
Կույս. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ եք կորցնում հավասարակշռությունը, գործում եք հակառակ սթափ դատողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը: Օրն լի է աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ:
Կշեռք. Այսօր հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, հակառակը` օգնում են կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց:
Կարիճ. Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:
Աղեղնավոր. Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքը չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք: Սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ:
Այծեղջյուր. Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ լավ լուրեր են սպասվում: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներն ավելի լավ է հետաձգել: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:
Ջրհոս. Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին:
Ձկներ. Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին։