Կենդանակերպի այս նշանաի տակ ծնված կանայք թագուհիներ են: Խոսքը Առյուծների մասին է: Այո, այո, նրանք իրենց բնույթով և էությամբ թագուհի են:
Նրանք ուրախ են
Առյուծի նշանի տակ ծնված կանայք կարող են ամենաձանձրալի միջոցառումը վերածել ուրախ տոնախմբության նրանք լի են դրական էներգիայով և հետաքրքիր էակներ են և նրանց հետ ցանկանում են շփվել բոլորը:Նրանք կայուն են
Նրանց վրա կարելի է հույս դնել, նրանք երբեք հուսախաբ չեն անի, պահում են իրենց տված խոստումը:
Նրանք ստեղծագործ միտք ունեն
Առյուծ կանայք ոչ ստանարտ մտածողություն ունեն և նրանց մտքերը միշտ աչքի են ընկնում յուրօրինակությամբ, նրանք հիանալի ձեռներեցներ են, մենեջերներ: Նրանց բնորոշ է աշխարհը գեղեցկացնելը:
Նրանք շատ գեղեցիկ են
Այս կանայք միշտ գտնվում են հակառակ սեռի ուշարության կենտրոնում, քանի որ մեծ ձգողական ուժ ունեն: Նրանց շատերն են նախանձում, փորձում են մրցել նրանց հետ, սակայն Առյուծ կանայք օժտված են բնական հմայքով:
Նրանք հաջողակ են
Այս նշանի տակ ծնված կանայք հաջողակ են, որովհետև գիտեն ճիշտ քայլեր անել, նրանք նաև շատ ուժեղ են և նրանց սահմանը երկինքն է:Նրանք իսկական ընկերներ են
Նրանք անկեղծ սիրով են սիրում իրենց ընկերներին, նվիրվում են նրանց ողջ հոգով, երբեք դժվարին պահին մենակ չեն թողնում ընկերոջը:
Այս կանայք շատ խելացի են:
Առյուծ կանայք, որքան գեղեցիկ ու հմայիչ են, այնքան էլ խելացի են: Նրանց թերագնահատել չի կարելի:
Իրենց բոլոր առավելություններով հանդերձ նրանք երբեք վերևից չեն նայում ոչ ոքի: