Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:
«Հանդես ենք գալու հայտարարությամբ՝ այս խայտառակ վիճակի կապակցությամբ: Նման խայտառակ բան անողները չեն պատկերացնում՝ ինչի է հանգեցնելու գործարարների նկատմամբ այս վերաբերմունքը»,- հայտարարեցին դատարանի առաջ հավաքված աշխատակիցները:
Արդեն հայտնել էինք, որ «Սպայկա»-ն 7 մլրդ դրամից ավելի հարկ չի վճարել. ՊԵԿ-ը միջնորդել է կալանավորել տնօրեն Դավիթ Ղազարյանին: