2013 թ հոկտեմբերին կայանալիք նախագահի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ծնունդով Բաքվից, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Վերջինս հստակ գիտի,. թե ովքեր են իրեն ձայն տալու:

«Իլհամ Ալիեւի օգտին գործում է պետական վարչական ապարատը, իսկ Ադրբեջանի ժողովուրդը մեզ հետ է,   դա ադրբեջանցի թուրքերի մասին չէ խոսքը, այլ ադրբեջանցի ժողովուրդների մասին, որոնց մասը նաեւ մենք ենք կազմում»:

Հարցին` ինչով է պայմանավորված Մեհրիբան Ալիևի թեկնածության առաջադրումը, Այվազյանն ասաց, որ դա զուտ ձևական բնույթ ունի: Այդ կերպ գործող իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ առաջադրվել կարող են բոլորը: Վերջինիս կարծիքով՝ Ալիևների կլանը ոչ մի դեպքում իշխանությունը չի զիջի Փաշաևների կլանին: