Որպես քաղաքացի ես լրիվ համամիտ եմ վարչապետի հետ, բայց պրն. Փաշինյանը իրավասու չէ հայտարարել՝ դիմում գրիր հեռացիր, այս սենյակում բոլոր աշխատողները պետք է դիմում գրեն և ազատվեն, -խոսելով այսօր Նորգավիթի ավտոմաքսատանը կատրվածի մասին, Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
-Հայաստնում կա աշխատանյաքին օրենսգիրք, որտեղ մեկ առ մեկ գրված է՝ ով, որտեղ, երբ և ինչ պայմաներում է ընդունում և ազատում աշխատանքից: Վարչապետը որևիցե կապ չունի ՊԵԿ-ի ենթակայության տակ գտնվող Նորգավիթի ավտոմաքսատան աշխակացի հետ, այս հարցը կարելի էր ՊԵԿ-ի շրջանակնում լուծել,- շեշտում է քաղաքագետն ու հավելում՝
-Այսօր իշանությունը սիրում է հայտարարել, որ ՀՀԿ-ական «պեսպրիդելին» եկել է փոխարինելու օրենքի իշխանությունը, բայց սա օրենքի իշխանություն չէ, սա պաշտոնական դիրքի չարաշահում է և այդ աշխատակիցները կարող են բողոք ներկայացնել և նրան դատի տալ, որովհետև նա պաշտոնական դիրքի չարաշարում է կատարել: