Խոյ: Հրաշալի օր է առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու համար: Ձեր բոլոր առաջարկները և նախաձեռնությունները հավանության կարժանանան: Կարող եք ուղևորությունների մեկնել, սիրելիները սիրով կընկերակցեն ձեզ: Շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են ուրախալի իրադարձություններ: Կհասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին: Կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում:
Ցուլ: Այսօր կարող եք կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք: Որքան ավելի համարձակ լինեն ձեր մտահաղացումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրականացումը ձեզ օգուտ կբերի: Հարկ եղած դեպքում՝ կդիմեք խորամանկության, և, ինչ գնով էլ լինի, ցանկալի արդյունքի կհասնեք: Մտերիմների հետ շփումը հաճելի կլինի: Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար:
Երկվորյակ: Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կոգեշնչեն ձեզ, հակառակ դեպքում մռայլ մտքերից չեք խուսափի: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ստիպված կլինեք համակերպվել, որ այսօր հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր պակաս տաղանդավոր են, ամգամ առանձնանում են իրենց հիմարությամբ: Ամեն դեպքում, թույլ մի տվեք, որ նախանձը գլուխ բարձրացնի, նամանավանդ, որ սեփական հաջողությունը սարերի ետևում չէ:
Խեցգետին: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Կարող եք թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են ռոմանտիկ զարգացում ունենալ:
Առյուծ: Հնարավոր են ընտանեկան վեճեր , որոնք հարաբերություններում լարվածություն կստեղծեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն, ինչի համար հետագայում կզղջան և կաշխատեն ուղղել թույլ տված սխալները: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Հեշտությամբ կհաջողվի գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Շատերի համակրանքին կարժանանաք: Կրող եք որոշ գնումներ կատարել, ձեռք բերել հագուս, օծանելիք, նաև այնպիսի իրեր, որոնք կընդգծեն հասարակության մեջ ձեր բարձր դիրքը:
Կույս: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք սակայն ժամանակավոր բնույթ են կրում, և անհանգստանալու կարիք չկա: Աշխատանքին վերաբերող հարցեր քննարկել չարժե: Գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն: Բանավեճերում առավել ինքնավստահ եղեք, պնդեք ձեր տեսակետը: Ի վերջո հաղթանակ կտանեք, և ընդդիմախոսներիը ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացիությունը: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն:
Կշեռք: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիին զարմացնելու հնարավորություն կունենաք: Սիրային ժամադրությունները հաճելի ու տպավորիչ կլինեն: Շրջապատի համակրանքին արժանանալու համար՝ խորամանկության դիմելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փորձեք ձեզ բնական պահել: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով:Կարող եք նոր գործեր ձեռնարկել:
Կարիճ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում: Այսօր հաշվի կառնեք մտերիմների փորձը և զերծ կմնաք սխալներից: Իմաստուն մարդիկ ճիշտ խորհուրդներ կտան: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահաղացումներ կունենան, որոնց իրագործումը կնպաստի մասնագիտական աճին և կավելացնի եկամուտը: Ծրագրերի իրականացման հարցում՝ շտապողականություն դրսևորել չարժե:
Աղեղնավոր: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ:
Այծեղջյուր: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար՝ անկեղծ և բնական եղեք: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների , գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար:
Ջրհոս: Փորձեք խուսափել հարազատների հետ վեճերից, այսօր դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Անգամ, եթե ապացուցեք ձեր իրավացիությունը, միևնույն է դրանից ոչ մի օգուտ չեք քաղի: Կարող եք անշարժ գույքի հետ կապված որոշ հարցեր քննարկել, վերանորոգման աշխատանքներ սկսել, տեղափոխության շուրջ ծրագրեր կազմել: Լի եք էներգիայով և ինքնուրույն կկարգավորեք բոլոր գործերը: Օգտակար տեղեկություններ կստանաք: Նպատակահարմար օր է նոր մասնագիտություն ձեռք բերելու համար:
Ձկներ: Սիրային հարցերի տեսանկյունից՝ օրը բարեհաջող է: Սպասեք հաճելի անակնկալների: Հնարավորություն կունենաք վերականգնել ընդհատված հարաբերությունները, սակայն քայլեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վերլուծել եք անցյալի փորձը և համոզված եք, որ նույն սխալները չեք կրկնի: Կդժվարանաք գնահատել ձեր հնարավորությունները, ինչի հետևանքով կարող եք ստանձնել այնպիսի պարտականություններ, որոնք ձեր ուժերից վեր են, տալ խոստումներ, որ ի վիճակի չեք լինի կատարել: Ուղևորությունների մեկնելիս՝ հաշվի առեք, որ դրանք սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն: