Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Վերջերս նրան նկատել են Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում՝ իրենից տարիքով մեծ գերմանուհու հետ։ Արթուր Աբրահամի (անձնագրով՝ Ավետիք Աբրահամյան) անձնական կյանքի, նրա ամուսնալուծության մասին լուրերը պարբերաբար տարածվում են, իսկ նրա մամուլի քարտուղարը պարբերաբար հերքում է դրանք, թե լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Մենք փորփրեցինք «Դատալեքս» որոնողական համակարգը եւ անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ գտանք։
Ըստ դատական տեղեկատուի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երեւանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Մերին եւ Արթուրն ունեն մեկ որդի, որի համար ընտրել են Արթուրի հոր անունը՝ Գրիգոր։ Նա երեք տարեկան է։
Նյութի աղբյուրը՝ hraparak.am