Ներկայացնենք յոթ դար առաջ կազմված մի բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ դա 1331 թվականին հայերենով գրված և Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Դ-ի (թագավորել է 1320-1341 թթ.) կողմից ստորագրված հրամանագիրն է՝ Եվրոպայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:
Այս հրամանագրով Լևոն Դ-ի կողմից առևտուր կազմակերպելու հատուկ տնտեսական արտոնություններ էին տրվում Սիցիլիայի («Սծիլիանք») վաճառականներին՝ Կիլիկիայի Հայոց թագավորության բոլոր նավահանգիստներում ու քաղաքներում ազատ ելումուտի իրավունքով: Հրամանագրի ներքևում՝ կարմիր թանաքով Լևոն Դ-ի ստորագրությունն է. «Լեւոն Թագաւոր Ամենայն Հայոց»: