Ապրիլի 12-ին ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Ռումինիա, որտեղ ապրիլի 14-ին և 16-ին ընկերական խաղերում ուժերը կչափի տեղի ընտրանու հետ: Ֆուտզալի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա Կոպեյսկ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան - «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Սարո Գալստյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Սարգիս Նասիբյան - «Լեո»
Էդվարդ Մկրտչյան - «Լեո»
Սարո Մարդանյան - «Լեո»
Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Արմենիա Թրավել»
Դեյվիդ Ռիկարդո Չավեսը «Քրիստոս» ՖԱ (ԱՄՆ) և Սարգիս Մարգարյանը «Բորիսով-900» (Բելառուս) կմիանան հավաքականին Ռումինիայում: