Թումանյանն ամպերի որոտի, հորդ անձրևի և «կայծակի ահեղ արհավիրքի» տակ վազում է, բացում նորակառույց, դեռևս անավարտ Վեհարանի դուռը և հնարավորություն տալիս գաղթականներին ապաստանմ գտնել նրա հարկի տակ:
Երեկոյան Գևորգ 5-րդ Վեհափառն իր մոտ կանչեց բանաստեղծին և սկսեց նրան հանդիմանել ինքնագլուխ արարքի համար
:Թումանյանը փորձում էր հարթել միջադեպը, բացատրում էր, որ հազարավոր տառապյալ մարդկանց օգնելը, հեղեղից ու ցեխից փրկելը Վեհարանի անձեռնմխելիությունից կարևոր է, սկայն Վեհափառն անսասան էր:
-Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ, ասաց նա:
-Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ և, ինձ ոչ ոք չի խանգարի,- նույնքան վճռական պատասծանեց Թումանյանը:-Դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք խոսում և ում կարգադրությունն եք անտեսել,-վրա բերեց Վեհափառը:
-Ես Ամենայն հայոց հայրապետն եմ:Թումանյանն իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց.
-Իսկ դուք գիտե՞ք, թե, ում հետ եք խոսում: Ես էլ Ամենայն հայոց բանաստեղծն եմ...