Մարմարիս թուրքական քաղաքում հոսպիտալացվել է անչափահաս բրիտանացի տուրիստ, որին հասցրել են մոտ երկու տասնյակ դանակով հարված: Երիտասարդին տանջել են այն բանից, որ վերջինս շատ բացահայտ սկսել է ուշադրություն դարձնել աղջկան և համբուրել է նրան: Արդյունքում զգացմունքային զբոսաշրջիկի աճուկային հատվածը և մարմնի այլ հատվածներ վիրավորել են, իսկ այնուհետև թողել են, որ արյունաքամ լինել:
17 ամյա Դուեյն Ուորդը արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժնից: Դեռահասի մարմնի վրա բժիշկները հաշվել են 17 դանակով հարված կոկորդի, աճուկային, ոտքերի և մեջքի հատվածներում: Այս մասին գրում է Hurriet Daily news պարբերականը:
Մեծ Բրիտանիայի Կլիվլենդի բնակիչ Դուեյն Ուորդը Թուրքիայում իր ընտանիքի հանգստանալիս է եղել, երբ տեղի է ունեցել այս դիպվածը: Նախնական տվյալներով հունիսի 25-ի երեկոյան Դուեյնն իր ավագ եղբոր հետ հաճախել է Մարմարիսի բարերից մեկը: Տուջածի խոսքերով ուրախ տրամադրության ներքո նա համբուրել է երիտասարդ թուրք աղջկա: Ամենայն հավանականությամբ հենց դա էլ հարձակման պատճառ է հանդիսացել:
Որոշ ժամանակ անց Մեծ Բրիտանիայից ժամանած եղբայրները տեղափոխվել են մեկ այլ գիշերային ակումբ, որտեղ մեկը մյուսին կորցրել են տեսանլիության դաշտից:
Դուեյն Ուորդի խոսքերով մի պահ հայտնվելով փողոցում նա ծանր հարված է ստացել գլխին, ինչի պատճառով կորցրել է գիտակցությունը: Հետագա զարգացումները նա չի հիշում, սակայն արդեն պարզվել է, որ նրա վրայից հանել են շորերը և տանջանքների են ենթարկել:
Հետաքննությանը մասնակցել է 270 ոստիկան, ովքեր նայել են տեսախցիկի 48 ժամվա տեսագրությունը, որի ժամանակ էլ հայտնեբերել են տեղի ունեցածի կադրերը և ձերբակալվել են 24 ամյա Իսմայիլը և 26 տարեկան Աթիլա Դինսերը:
Լրատվական միջոցների տեղեկությունների համաձայն՝ բրիտանացի դեռահասը հրաշքով է կենդանի մնացել, քանի որ չարամիտները ցանկացել են սպանել վերջինիս, ինչի պատճառով երկու հարված են հասցրել կոկորդին և մի քանի հարված կրծքավանդակին: Բացի դրանից չարամիտները ցանկացել են նաև կտրել բրիտանացու ձեռքի երակները: