«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են. դեռ 2008թ. այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համապատասխան որոշում էր ստորագրել: Չնայած դրան` որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել:

Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը, բայց այստեղ էլ հուղարկավորություններ թույլատրվում են շատ սահմանափակ: Ավելին` այս տարիներին հուղարկավորություններ կատարել են սահմանված տարածքներից դուրս` դաշտերի մեջ կամ ճանապարհների վրա: Ու հիմա Շիրակ գյուղի բնակիչները պնդում են՝ Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերությունը զավթել է իրենց պատկանող տարածքները՝ որպես գերեզման վաճառելով քաղաքացիներին:


Ավելին` այդ գյուղի բնակիչներից եղել են նաեւ մարդիկ, որոնք այս հարցով դիմել են դատարան: Շիրակ համայնքը խոշորացման արդյունքում ընդգրկվել է Մարմաշեն համայնքի կազմում: Մարմաշեն համայնքն էլ իր հերթին դիմել է դատարան՝ պահանջելով վերջ տալ «Հավերժ հիշատակ» ընկերության կողմից իրենց հողերը զավթելու գործընթացին:

«Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանին խնդիրը մտահոգում է, ելքեր որոնում են, սակայն Գյումրիում այլ նպատակահարմար տարածքներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում