Համաձայն Շերիլի տեսության՝ գոյություն ունի 100-ից ավել համբույրի տեսակ: Այս համբույրներից յուրաքանչյուրն ինչ-որ բան է նշանակում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Ֆրանսիական համբույր: Այն արտահայտում է կիրք: Երբեմն արտահայտված է այն զույգերի մոտ, ովքեր բավականին մեծ փորձ ունեն:
Արագ համբույր: Փակ շրթունքներով արագ համբյուր օգտագործում են այն զույգերը, ովքեր վաղուց միասին են:
Համբույր այտին: Արտահայտում է հոգատարություն:
Օդային համբույր: Սա ցույց է տալիս, որ զույգը չի կարող ապրել առանց արկածների և միշտ գտնում է եղանակ միմյանց զվարճացնելու համար:
Հրեշտակային: Կոպերի համբույրը խոսում է հոգատարության և հավատարմության մասին:
Համբույր քթին: Խոսում է զուգընկերոջ կատակասիրության մասին:
Համբույր ճակատին: Սա նույնպես խոսում է հոգատարության և հավատարմության մասին:
Համբույր ականջին: Ականջը մարմնի ամենազգայուն մասերից մեկն է: Երբ զուգընկերը համբուրում է ականջը, սա նշան է, որ նա պատրաստ է նոր զվարճանքների:
Համբույր ձեռքին: Սա հնուց եկած ավանդույթ է, որն արտահայտում է հարգանք կամ հիացմունք: Համաձայն ավանդույթի՝ տղամարդը հանդիպման ավարտին պետք է համբուրի կնոջ ձեռքը:
Ոսկե միջին: Եվ ահա ոսկե միջինը՝ համբույր մարմնական հպումով: Սա ոչ այնքան գռեհիկ է և ոչ այնքան էլ համեստ: Սա իրար հասկանալու միջոց է: