Ուկրաինայի Պրեմիեր լիգան երկրպագուների հետ համատեղ որոշել է 2012/2013 թթ. մրցաշրջանի դափնեկիրներին:
Հարցմանը մասնակցել են 853 երկրպագուներ, որի արդյունքներով Դոնեցկի «Շախտյորի» 3 ներկայացուցիչներ հաղթել են 3 անվանակարգերում: Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Միրչա Լուչեսկուն, ով իր մարզչական կարիերայի ընթացքում այս մրցանակին է արժանանում 7-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ:
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանը, իսկ լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Մխիթարյանի թիմակից` Էդուարդ Սոբոլը:
Հավելենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 10-ին` Օդեսայում, Ուկրաինայի Սուպերգավաթի խաղից առաջ:
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայք