Բրիտանացի գիտնականները կատարել են հետազոտություն և պարզել են, որ կանայք հասնում են իրենց գեղեցկության գագաթնակետին 31 տարեկանում` ոչ շուտ:
Այդ տարիքում կինը հստակ կողմնորոշվել է հագուստի ոճի և պահվածքի հարցում, կարողանում է իրեն մատուցել և դրսևորել տարբեր միջավայրերում: նար գիտնականները պարզել են, որ գեղեցկությունը սուբյեկտիվ զգացում է և մեծ չափով կախված է կնոջ ինքնավստահությունից` սեփական անձի հանդեպ:
Տղամարդկանց մոտ 50 տոկոսը վստահ է, որ գեղեցկությունը կազմված է ինքնավստահությունից, ոճից, իսկ արտաքին տվյալները միայն երկրորդական դեր են խաղում:
Ամենազարմանալին այնն է, որ կանայք տարիքի հետ մեկտեղ ավելի քիչ են կախված լինում շրջապատի կարծիքից և վերանում է կոմպլեքսների մեծ մասը, իսկ կինն էլ սկսում է ավելի վստահ իրեն զգալ: Եվ հենց դա են գնահատում տղամարդիկ, վստահեցնում են գիտնականները: