Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը մի քանի երկար սպասված ֆունդամենտալ փաստաթղթերի մշակման գործընթաց է սկսել: Դրանցից առայժմ կառանձնացնեմ չորս ամենակարևորը, որին տեղյակ ենք, հետևում ենք ու աջակցելու ենք:
1. Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն է, որը 2007-ից այս կողմի չի փոխվել ու ենթադրում է թե՛ արտաքին ու ներքին միջավայրերի ռիսկեր նոր գնահատում, թե՛ ՀՀ ազգային անվտանգության ողջ համակարի վերադիզայն:
2. Ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ, ինչը Հայաստանը չի ունեցել անկախությունից ի վեր՝ չկառավարելով միգրացիան ու արտագաղթը:
3. ՀՀ Զինված ուժերի զարգացման Պաշտպանության նախարարի տեսլականը, որը հավակնում է վերածվել ռազմական նոր դոկտրինի:
4. Բնապահպանական ու բնական պաշարնեի ողջամիտ օգտագործման մայր օրենսդրությունները՝ կանխարգելման փիլսովայության վրա հենված:
Գիտեմ, որ մշակվում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, բայց առաձնապես շատ բան չգիտեմ աշխատանքներից: Երկար սպասված հայեցակարգերն ահռելի նշանակություն ունեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունների առավել հստակեցման, ուղենիշեր ու թիրախներ սահմանելու առումով: Այս ամենը բերեց մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը»։