Խոյ

Չգիտեմ, թե ինչպես Ձեզ հաջողվեց վիրավորել այդ երկնային էակին, սակայն եթե Դուք նրան նեղացրել եք, ապա Ձեզ անմիջապես կներեն՝ մեկ- երկու անգամ հարված հասցնելուց հետո։ Խոյերը տարբերվում են զայրույթի բավականին բարձր աստիճանով, սակայն նրանք նույնքան արագ հանդարտվում են. հիշաչար չեն։ Խոյերը հետագայում կարող են Ձեզ նույնիսկ խղճալ եւ հիվանդատես գալ ծաղիկներն ու նարինջը ձեռքին։ Կամ պարզապես միայն ծաղիկներով, սակայն այս դեպքում կգան արդեն գերեզման։

Ցուլ

Ավելի լավ է նրանց չվիրավորեք։ Չէ, դե իհարկե, իրենք միանգամից կոտոշները չեն բարձրացնի։ Սկզբում մի լավ կնեղանան՝ մենախոսելով, թե որքան վատ է վիրավորել փոքրիկ և անպաշտպան Ցլիկին։ Եվ այսպես շարունակ՝ հազարերորդ անգամ հիշեցնելով Ձեր վատ վարքի մասին։ Իսկ հետո կհարվածեն կոտոշով կամ սմբակով։ Վերջ։ Թաքնվելն անիմաստ է։ Ցուլի համբերությունը տպավորիչ է, սակայն ոչ անվերջ։

Երկվորյակներ

Նրանց հետ վեճը անսպասելիորեն է ստացվում՝ թե Ձեզ համար, թե իրենց։ Երկվորյակների հետ վեճերը տարբերվում են զարգացման բարձր արագությամբ և ֆիզիկական բռնության քիչ հավանականությամբ։ Ամենայն հավանականությամբ Ձեզ պարզապես խոսքերով կխայթեն, իսկ հետո կմոռանան։

Խեցգետին

Խեցգետինները նեղացկոտ են և իրենց շատ հեշտ է վիրավորել։ Վիրավորված Խեցգետինը վտանգավոր է և հիշաչար, սակայն միևնույն է սենտիմենտալ է։ Նրանք նույնիսկ կարող են ներել Ձեզ։ Բայց անհրաժեշտ է անկեղծորեն ներողություն հայցել՝ չմոռանալով ապացուցել, թե որքան եք Դուք սիրում իրեն։ Սակայն եթե Խեցգետինը որոշել է վրեժխնդիր լինել, ապա այս դեպքում Ձեզ օգնության ոչ ոք չի հասնի։

Առյուծ

Երևի թե Դուք ոչ այդքան բարձր եք գնահատել Առյուծին։ Իսկ նրանք սիրում են հանդիսատեսի ողջ ուշադրությունը։ Այդ պատճառով էլ կարող են նեղանալ Ձեզանից։ Կարող են ընդհանրապես անտեսել Ձեզ՝ որպես անարժան մարդու, նաև շատ լուրջ խնդիրների առաջ Ձեզ կանգնեցնել։ Մի մոռացեք՝ Առյուծները բավականին հզոր կարող են լինել։ Գովեք նրանց՝ իրենք իսկապես արժանի են։ Եվ նրանք այնքան իսկապես կհարգեն և նույնիսկ իրենց հովանու ներքո կպահեն Ձեզ։

Կույս

Դուք վիրավորե՞լ եք նրան։ Կտակ գրեք։ Կույսին իսկապես շատ բարդ է նեղացնել, սակայն եթե դա հաջողվել է․․․ Իրականում Կույսերը չար չեն։ Նույնիսկ հիշաչար չեն։ Նրանք իսկույն կարող են մոռանալ, թե ինչի համար են նեղացել։ Բայց բոլոր նրանց, ովքեր վիրավորել են իրենց, սովորաբար գրանցում են սև ցուցակում, այդ իսկ պատճառով էլ անպայման վրեժխնդիր կլինեն։ Վրեժը դաժան է լինելու, և Դուք չեք կարողանա ապացուցել, որ դա Կույսի արած գործն է։ Ոչ մի անձնական բան, սակայն վրեժը, ինչպես նաև ամեն գործ, Կույսերը սիրում են մաքսիմալ որակյալ անել։

Կշեռք

Կշեռքները վրեժխնդիր չեն լինում։ Նրանք պարզապես ունակ չեն։ Բայց նեղանում են և սկանդալներ սարքում կամակոր երեխաների նման։ Նաև կարող են երկար ժամանակ նյարդերի վրա ազդել՝ ցույց տալով, թե որքան վատ մարդ է իրենց նեղացնողը։ Ի դեպ, կարող են հրապարակայնորեն հայտարարել, թե ով է իրենց նեղացրել։ Բամբասանքը Կշեռքների ամենասարսափելի վրեժն է։ Նրանցից պարզապես անհրաժեշտ է ներողություն խնդրել, և Ձեզ իսկույն կներեն։ Կշեռքները ատում են երկար ժամանակ նեղսրտած մնալ, քանի որ դրանից իրենց ներքին աշխարհը կորցնում է ներդաշնակությունը։

Կարիճ

Կտակ թողնել չեք հասցնի։ Ցավակցում եմ Ձեր հարազատներին։ Ձեզ ոչ միայն չեն ների, այլև վրեժխնդիր կլինեն այնքան ոգևորված, որ ավելի լավ է Դուք լույս աշխարհ եկած չլինեիք։ Կարիճները ծայրահեղ հիշաչար են, և իրենց նեղացնելը բավականին հեշտ է, ինչպես և Ջրի բոլոր նշաններին։ Հաճախ Կարիճները կփորձեն ֆիզիկական ուժ գործադրել։ Նույնիսկ եթե ինքնուրույն դա չանեն, ապա հաստատ մարդասպան վարձեն։ Իրենք կներեն միայն ամենամոտ և հարազատ մարդուն։

Աղեղնավոր

Նրանց բարդ է վիրավորել։ Շատ խաղաղասեր են, սակայն եթե վիրավորվեն, ապա սպասեք սկանդալի։ Այնպիսի սկանդալի, որ ավելի լավ կլիներ, որ Դուք այդ պահին Կարիճին նեղացնեիք, որը Ձեզ պարզապես հանգիս կսպաներ։ Աղեղնավորները այնքան ձեզ կտանջեն, որ դուք ինքներդ կցանկանաք կախվել։ Սակայն հնարավոր է հայցել իրենց ներողամտությունը։ Պարզապես արեք այն, ինչը Ձեզանից սպասում են Աղեղնավորները, կամ պարզապես անօգնական փիսիկ ձեացեք. խեղճերի նկատմամբ Աղեղնավորը գթասիրտ է։

Այծեղջյուր

Այծեղջյուրին հնարավոր է նեղացնել, բայց դժվար է։ Ամենայն հավանականությամբ նա կվիրավորվի, եթե քննադատեն իր կատարած աշխատանքը, կամ եթե պարզապես խանգարել եք իրեն։ Ցանկացած խոչընդոտ Այծեղջյուրը լրջորեն և հիմնովին կվերացնի։ Ցավակցում եմ Ձեր հարազատներին։ Սակայն եթե Դուք պարզապես վիրավորել եք Այծեղջյուրին քննադատելով իրեն, ապա փորձեք հիմնավոր պատճառնել գտնել։

Ջրհոս

Ջրհոսին շատ հեշտ կարելի նեղացնել՝ չընդունելով իրենց գաղափարները։ Վիրավորված Ջրհոսը Ձեզ պարզապես կլքի, նույնիսկ առանց սկանդալի։ Նա միանգամից կհամարի, որ Դուք կատարյալ ոչնչություն եք, կսկսի կասկածել Ձեր մտավոր հմտությունների կարողությանը, կգնահատի իրավիճակը նորովի՝ հաշվի առնելով նոր բացահայտած փաստերը և․․․կգնա։ Այնտեղ, որտեղ կան մարդիկ, որոնք ունակ են ընկալելու իրենց հիանալի գաղափարները։ Գտեք Ջրհոսին և ներողություն խնդրեք։ Այս մարդկանց մտքերն իսկապես կարող են տարօրինակ թվալ, սակայն հաճախ արդյունավետ են և շահավետ։

Ձկներ

Դուք վիրավորե՞լ եք Ձկներին։ Նայեք նրանց։ Չե՞ք տեսնում, թե ինչպես են իրենք տառապում Ձեր պատճառով։ Դուք դեռ չե՞ք այրվում ամոթի զգացումից։ Դուք հրեշ եք։ Ձկներին հեշտ է նեղացնել, բայց իրենք այնքան բարի են, որ շատ արագ կներեն Ձեզ։ Բացի այդ, նրանք հասկանում են, որ բարկությունից կնճիռներ են առաջանում։ Իսկ ներելուն պես Ձեզ ոճրագործ կանվանեն, իսկ իրենց՝ հրեշտակ։ Եվ հոգու խորքում նրանց դուր է գալիս այդ գաղափարը։ Ի դեպ, վիրավորված Ձկները կարող են վրեժխնդիր լինել ավերիչ ուժ ունեցող, հրեշավոր բամբասանքով։