«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԱԾ ղեկավար պարոն Արթուր Վանեցյանին
Հաղորդագրություն կոռուպցիոն գործարքների մասին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին իշխանությունների ձևավորած կառավարման համակարգն ամբողջությամբ թաղված էր կոռուպցիայի մեջ, ապա ցանկացած ոլորտում անխուսափելի է կոռուպցիոն գործարքների և յուրացումների առկայությունը և նախընտրելի է, որ դրանցով զբաղվեն ոստիկանության ու դատախազության համապատասխան կառույցները, իսկ ԱԱԾ-ն ցանկալի է իր գործնեությունը ծավալի այն ոլորտներում, որոնք կբարձրացնեն մեր ազգային անվտանգությունը։ Ներկայացնում եմ երկու տասնյակ հասցեական հնարավոր կոռուպցիոն գործարքներ։
1. Ուսումնասիրել յոթ միլիարդ դոլար պետական պարտքի՝ վերցրած վարկերի օգտագործման արդյունավետությունը՝ համոզված լինելով, որ 40-45 տոկոսը յուրացվել կամ օգտագործվել է անարդյունավետ։
2. Բացահայտել 1998-99թթ հայ-ռուս գազարդի 20 տոկոս բաժնեմասի դիմաց Ռուսաստանից 148 միլիոն դոլարի ստացած անվճար գազի դիմաց չհավաքագրված գումարների մասին, հայտնի է, որ 2002թ-ին Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ հաջողվել է հավաքագրել միայն 20 միլիոն դոլարը։
3. Բացահայտել Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն գործարքի շրջանակը։ 1998թ-ին էլեկտրոէներգիայի սակագինը բարձրացվեց 15 դրամից 25 դրամի, այնուհետև՝ բաշխիչ ցանցերը վաճառվեց 12 միլիոն դոլարի, օֆշորում գրանցված ըստ տարածված լուրերի Փամբուկյանին պատկանող կազմակերպությանը, և մի քանի ամիս անց բաշխիչ ցանցերը վերավաճառեցին 40 միլիոն դոլարի՝ ստանալով 28 միլիոն դոլարի շահույթ։
4. Բացահայտել «Արմենտելի» գործարքի կոռուպցիոն կողմերը՝ վաճառված հունական OTE ընկերությանը, որը չկատարելով պայմանագրային պարտավորությունները, ավելին՝ նեդրման անվան տակ Հունաստանից ներկրվել է օգտագործված սարքավորումներ, միաժամանակ խախտելով Սահմանադրությունը, 1998թ-ին հունական ընկերությանը տրվեց մենաշնորհ, ինչը բողոքարկվեց Սահմանադրական դատարանում, եղավ վճիռ, որը Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց կյանքի կոչել, Կոռուպցիոն գործարքներում մեծ դերակատարում է ունեցել Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
5. Բացահայտել 1998-99թթ․ ֆրանսիական ընկերությանը Կոնյակի գործարանի 28 միլիոն դոլարի վաճառքի կոռուպցիոն կողմերը, մասնավորապես՝ կոնյակի պաշարների պակասի և այն յուրացման սխեման, մասնակիցները։
6. Բացահայտել «Արմենիա» հյուրանոցի կոռուպցիոն գործարքի սխեման, որը ջրի գնով վաճառվեց իբր հնարավոր կատարվելիք ներդրումների դիմաց։
7. Բացահայտել գազի սակագնի ձևավորման կոռուպցիոն սխեման և մասնակիցների շրջանակը, մասնավորապես՝ ինչպես է հնարավոր բաժանորդին գազի սակագինը երկու անգամ բարձր վաճառել սահմանին մատակարարվող սակագնից, երբ միջազգային ընդունված նորմը 10-20 տոկոս է։
8. Բացահայտել՝ ինչ հիմքերով էլեկտրոէներգիայի սակագինը վերջին նախագահական ընտրություններից հետո շուրջ 20 դրամով բարձրացվեց ինքնարժեքից երկու անգամ բարձր, այնուհետև առանց մրցույթի վաճառվեց «Տաշիր» Գրուպին։ Տարածված լուրերի և ԶԼՄ-ում հրապարակված նյութերի՝ Սերժ Սարգսյանի նախագահական ընտրությունների ժամանակ Սամվել Կարապետյանի ներդրած գումարի հատուցման նպատակով է իրականացվել վերոնշյալ կոռուպցիոն գործարքը՝ պարտքը դնելով ժողովրդի ուսերին։
9. Բացահայտել «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության ապօրինի գործարքները՝ կեղծ տենդերների կամ առանց տենդերների իրականացված շինարարությունները, մասնավորապես՝ աղետի գոտում իրականացված անորակ շինարարությունն ու յուրացումները։
10. Բացահայտել Սաշիկ Սարգսյանի 50 տոկոս փայաբաժնի կոռուպցիոն սխեման։
11. Բացահայտել Միքայել Մինասյանի բիզնեսների կոռուպցիոն համակարգը և նրա կողմից տեղեկատվական դաշտի զգալի մասի վերահսկողության վտանգավոր հետևանքները։
12. Բացահայտել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքի ու բիզնեսի կոռուպցիոն սխեմաները, ըստ մամուլի հրապարակումների նրանց ունեցվածքը անցնում է 4 միլիադ դոլարը։
13. Բացահայտել Սամվել Ալեքսանյանի բիզնես կոռուպցիոն սխեման՝ շաքարի հումքի շաքարավազի ներկրման և շաքարի գործարանի շղթան։
14. Բացահայտել տեսանկարահանող սարքերի՝ արագաչափերի, կարմիր գծերի և այլ տուգանքներով հավաքագրված գումարների կոռուպցիոն սխեմաները։
15. Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի պետական պարտքը հինականում կուտակվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ՝ ուսումնասիրել վարկերի օգտագործման արդյունավետությունը, հատկապես՝ դրամաշնորհների օգտագործման նպատակահարմարությունը։ Կան տեղեկություններ, որ դրամաշնորհների առյուծի բաժինը տնօրինվել է Տիգրան Սարգսյանի և նրա շրջապատի կողմից։
16. Ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրված ունեցվածքների հիմքերը և աղբյուրները, ինչն իրենց իրական ունեցվածքի չնչին մասն է կազմում։
17. Հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել, թե ինչու Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին Երևանը թալանելու և ապօրինի հարստանալու հնարավորություն է տվել։
18. Բացահայտել նախկին գլխավոր դատախազ, նախկին ՀՔԾ ղեկավար Աղվան Հովսեփյանի կոռուպցիոն համակարգը և յուրացված գումարները։
19. Հանքարդյունաբերության ոլորտի կոռուպցիայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն բարձրացվել է։
20. Բացահայտել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին տարածված լուրերի իրականությունը, մասնավորապես զենք զինամթերքի պակասի, վառելիքի անորակության ու բացակայության և վերջապես դավադիր պատերազմի հնարավորության մասին»: