Շրի Լանկայում զոհերի թիվը հասնում է 290-ի, վիրավորներինը՝ 500-ի: News 1st-ի հաղորդմամբ, մահացածների շարքում կան ԱՄՆ-ի, Դանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի քաղաքացիներ: Նախնական տվյալների համաձայն, զոհերի թվում կարող են լինել նաև քաղաքացիներ Թուրքիայից և Պորտուգալիայից: Այս մասին հաղորդում է RT-ն:
Հիշեցնեք, որ կիրակի Շրի Լանկայում տեղի էր ունեցել ութ պայթյուն, որոնցից վեցը՝ միաժամանակ. 3-ը հինգաստղանի հյուրանոցներում, մյուս 3-ը կաթոլիկ տաճարներում: 7-րդ պայթունը տեղի էր ունեցել Դեհիվալի մարզի կենդանաբանական այգում: NDTV-ի հաղորդմամբ, 8-րդ պայթյունի ընթացքում 3 ոստիկան է զոհվել: «Կոչ եմ անում կառավարությանն անկողմնակալ ու արդյունավետ հետաքննություն սկսել և պարզել, թե ով է այս հարձակման հետևում, ինչպես նաև առանց խղճահարության՝ պատժել, քանի որ միայն կենդանիները կարող էին այդպես վարվել»,- ասել է Կոլոմբոյի կարդինալ Մալկոլմ Ռանջիտը: