Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թվում են նաև Bestseller խանութների ցանցի սեփականատեր, Asos ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Անդերս Հոլչ Պավլսենի երեք երեխաները: Ինչպես գրում է Mirror-ը, վերջինիս կարողությունը հասնում է 4,5 միլիարդ դոլարի, նա Դանիայի ամենահարուստ մարդն է: Վերջերս նա հայտարարել էր, որ նախատեսում է մահվանից հետո իր կարողությունը թողնել երեխաներին:
Վերջին տեղեկություններով, կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 290-ի, վիրավորների՝ 500-ի:
Նյութի աղբյուրը՝ analitik.am