Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, ծնվել է 1978 թվականին: Զույգն ունի 15-ամյա աղջիկ և 6-ամյա տղա երեխա: Այս մասին տեղեկանում ենք РБК-ից:
Ելենան մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն չի աշխատել իր մասնագիտությամբ, նա օգնել է ամուսնուն գրել «Կվարտալ 95» ստուդիայի համար սցենարներ: Ելենային է պատկանում նույնանուն ընկերության բաժնետոմսերի 0,1% -ը:
Զելենսկու ներկայացրած հայտարարագրում նշվում է, որ Ելենային է պատկանում «Զելարի Ֆիշ» (ձկների վերամշակմամբ և պահածոյացմամբ զբաղվող ընկերություն ) ընկերության բաժնետոմսերի 25%-ը: Ելենան նաև ունի 2 բնակարան՝ 129,8 և 284 քմ. մակերեսով, 337,8 քմ. մակերեսով ոչ բնակելի նշանակության տարածք, Mercedes-Benz S 500 4Matic մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև նա կրում է Breguet և Piaget բրենդի ժամացույցներ, Graff բրենդի զարդեր:
Ելենան նշել է, որ դեռ չգիտի, թե ինչով է զբաղվելու՝ Ուկրաինայի առաջին տիկնոջ կարգավիճակում, սակայն նշել է, որ չի ցանկանում հասարակության ուշադրությունն իր կողմը շեղել, նա ընդգծել է, որ կօգնի ամուսնուն ելույթները գրել:
Նշենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններում, որոնցում Զելենսկին հաղթանակեց: