Լիվերպուլը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու ջանքերը շարունակվում են: Ակումբն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի երեք ղեկավարների հետ:

Սակայն քանի դեռ բանակցությունները շարունակվում են, Mirror անգլիական պարբերականի լրագրող Էլիոթ Ռոթվելը պարզաբանել է, թե ինչու է նա այդքան ցանկալի Լիվերպուլի մարզիչ Բրենդեն Ռոջերսի համար:

2011/2012 թվականների մրցաշրջանի ավարտին Հենրիխ Մխիթարյանը հայտնել է ուկրաինական մամուլին, որ նրանք ականատես են եղել իր կարիերայի լավագույն մրցաշրջանին` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի: Նա այդ մրցաշրջանի ընթացքում դարձել է 14 գոլի հեղինակ:

Մեկ տարի անց Մխիթարյանը 2012/2013 թվականի մրցաշրջանը ավարտեց բոլոր մրցումներում` 30 գոլով:

Այժմ` 24 տարեկան հասակում և իր դիրքում` որպես Եվրոպայի պայծառ տաղանդներից մեկը, կիսապաշտպանի մասին հայտնվել են տարբեր հակասական հոդվածներ: Սակայն այս բոլոր հոդվածների մեջ, որոնք նվիրված են  նրա` Եվրոպա տեղափոխվելուն, պարզ է մի բան, որ ժամանակը հասունացել է ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու համար թե իր կարիերայի տեսանկյունից, թե իր առանձնահատուկ հատկություններով:

Մխիթարյանը տիրապետում է խաղադաշտում արտակարգ տեսողության, արագության և Լեմպարդի նման կարող է հայտնվել տուգանային հրապարակի այն հատվածում, որտեղ գտնվում է գնդակը:

Մխիթարյանի մոտ ֆուտբոլային տաղանդը աճել է շարունակաբեր սկսած Հայաստանի առաջնության Փյունիկ ակումբից, որտեղ նա խաղացել է 17 տարեկան հասակում:

Իր նորամուտը նշելով Փյունիկում 2006 թվականին` նա 2009-ին ճանաչվել է տարվա լավագույն խաղացող, ապա 2009 թվականին տեղափոխվել Դոնեցկ, որտեղ 2010 թվականին ճանաչվել է Մետալուրգ ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը և դրանից քիչ անց 2010/2011 թվականի մրցաշրջանում հայտնվել Դոնեցկի Շախտիորում:

Նրա կարիերայի հաջող շարունակությունը կարող է լինել այս ամառվա ընթացքում Արևմտյան Եվրոպա տեղափոխվելը: Մխիթարյանը 2003 թվականին չորս ամիս հաջող մարզումներ անցավ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ավազի վրա մարզումները երկրորդ կարևոր մարզումներն էին Հայաստանից դուրս: Առաջին արտագնա մարզումները տեղի են ունեցել Ֆրանսիայում:

24 ամյա բազմալեզու և բազմատաղանդ ֆոևտբոլիստը Լիվերպուլ կտեղափոխվի, թե ոչ, պարզ չէ, սակայն նրան պայծառ ապագա է սպասվում: