Եգիպտոսը գնալով ավելի է խորանում ներքին հակամարտության մեջ, չնայած որ սահմանը, որից հետո կարող է սկսվել զանգվածային քաղաքացիական պատերազմ, դեռևս չի հատվել: Բուրգերի երկրի ղեկավար Մուհամմեդ Մուրսին մերժել է չորեքշաբթի օրը ավարտվող զինված ուժերի ուլտիմատումը և հրաժարվել է լքել իր նախագահական աթոռը` նշելով, որ ինքը օրենքով ընտրված նախագահ է:

Շուտով հետևել է բանակի պատասխանը: Այսպես պաշտպանության նախարար Աբդելֆաթթահ աս Սիսին սոցիալական ցանցում հրապարակել է հայտարարություն, որտեղ նշված է, որ Եգիպտոսի բանակը պատրաստ է մահանալ` պաշտպանելով իրենց երկիրը ահաբեկիչներից, արմատականներից և հիմարներից:

Ընդդիմադիր ուժերը իրենց հերթին մեղադրել է Մուրսիին քաղաքացիական պատերազմի դրդելու և իր ժողովրդին սպառանալիքի ենթարկելու մեջ:

Կառավարական ուժերը իրենց հերթին ձեռները ծալած չեն սպասում: Այսպես արտաքին գործերում Մուրսիի օգնական և «Մահմեդական եղբայրների» ղեկավարներից մեկը Իսամ Հադդադը արդեն դիմել է ԱՄՆ-ին և Եվրամիությանը խնդրանքով մտցնել միջազգային ռազմական կոնտինգենտ մտցնել երկիր: Իսլամիստների մյուս ղեկավարները փորձում են փողոց դուրս բերել Մուրսիի կողմնակիցներին:

Գիզայում Կահիրեի համալսարանի մոտ նախագահի կողմնակիցների և ոստիկանության ու «այլ անհայտ զինված ուժերի» հետ բախման ժամանակ զոհվել է շուրջ 16 մարդ և վիրավորվել 200-ից ավելի մարդ: Այս մասին հաղորդում է Российская Газета-ն: