Ամերիկացի դերասանուհի և երգուհի Ջենիֆեր Լոպեսը փորձում է փրկել իր հեղինակությունը, որը վտանգի է ենթարկվել կապված Թուրքմենստանում իր ելույթների հետ, որտեղ նա հատուկ երգ է կատարել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համար, ով հայտնի է մարդու իրավունքների խախտումներով: Այս մասին հաղորդում է Голос Америки-ն:
Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները կտրուկ կերպով քննադատել են Լոպեսին, որը կատարել է Happy Birthday երգը 56 տարեկան դարձած բռնապետի համար:
«Իհարկե Լոպեսը իրավունք ունի փող աշխատել` ելույթ ունենալով իր սիրելի բռնապետի և նրա ջատագովների դիմաց, սակայն իր գործողություններով նա ամբողջությամբ խորտակել է այդպես ջանասիրաբար վաստակած հեղինակությունը, որը նա ձեռք էր բերել Մեքսիկայում Amnesty International-ի ծրագրով աշխատելու ժամանակ,որը ուղղված էր կանանց բռնությունների վերջ տալու դեմ»,- հայտարարել է Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Թոր Հալվորսենը:
Լոպեսի ներկայացուցիչը նշել է, որ երգչուհու ելույթը համերգի մի մաս է կազմել, որը կազմակերպել է չինական ազգային նավթագազային կազմակերպությունը Թուրքմենսատանում իր աշխատակիցների համար:
«Միջոցառումը համաձայնեցվել է նրա ներկայացուցիչների հետ և եթե նա ծանոթ լիներ այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ, ապա Ջենիֆերը երբեք մասնակցություն չէր ունենա համերգին»,- նշված է հայտարարության մեջ:
Երգչուհու ներկայացուցիչները նշում են, որ Happy Birthday երգի կատարման խնդրանքը երգչուհին ստացել է համերգի կազմակերպիչների կողմից բեմ դուրս գալու վերջին պահին:
US Weekly պարբերականի տվյալներով Թուրքմենստանում իր ելույթների համար Լոպեսը ստացել է մեկ ու կես միլիոն դոլար: