ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը: Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։
Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք, հակառակ դեպքերում էսպիսի պատասխաններ եք ստանալու։
Սիրում եմ բոլորիդ»: