Դավիթ Սանասարյանն այսօր անդրադարձել է նաև տարածվող լուրերին, որ նրա մասնակցությամբ տեսանյութեր կան, որտեղ հստակ երևում է նրան հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:

Ի պատասխան Սանասարյանն ասել է, որ եթե նման տեսանյութ ցույց տան իրեն, ինքը պարտավորվում է կտրել սեփական ձեռքը.

«Երկար տարիների նենգ մեթոդներ են, որ ուզում են մարդկանց վստահության վրա ազդել։ Ձեռքս կկտրեմ, եթե կաշառք վերցնելու նման տեսանյութ լինի»:

Ապա հավելեց.

«Սպասում եմ՝ մի վայրկյան շուտ վերջանա էդ նախաքննությունը, որ ասեմ, թե ինչի մասին է խոսքը»։