Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է նախագահական ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Ինչպես հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետը, պետք չէ շահարկել այդ թեման:Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
«Ես չեմ հեռանում երկրից, ես պատրաստ եմ կատարել իմ բոլոր խոստումները և չեմ հեռանա պաշտոնից մինչև չպատասխանեմ բոլոր առկա հարցերին»,- նշել է նա:
Իվանիշվիլին շեշտել է, որ նրան դեռևս կարող են «համոզել, որ չհեռանա»:
«Ես հեռանալուց առաջ կբացահատրեմ իմ դիրքորորշումը և կփորձեմ համոզել հասարակությանը հեռանալու անհրաժեշտությունը, սակայն կտեսնենք դեռ»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ 20 տարի դեռ կկարողանա խորհուրդներ տալ և օգնել Վրաստանում նոր հասարակության ձևավորմանը:
«Կառավարությունը Վրաստանի հասարակության միայն մի փոքր մասն է և ես կունենամ հնարավորություններ հսկելու կառավարությունը հասարակության միջոցով` ապահովելով դրա համար բոլոր լծակները, ստեղծելով բոլոր նախադրյալները, որպեսզի երկիրը կախված լինի ոչ թե մեկ անհատից ,այլ համակարգերից»,- նշել է Իվանիշվիլին: