Արցախի հարցում, իմ կարծիքով, վարվում է ոչ պրոֆեսիոնալ, առանց գաղափար քաղաքականություն. Միակ գաղափարը՝ հետաձգել, բլեֆ անել, խուսանավելն է իրավիճակից, բայց սեղանին դրված է Մադրիդյան փասթաթուղթը և շարոնակում է մնալ, ինչը նշանակում է ճնշումները մեծանալու են ՀՀ-ի վրա, որքան էլ Հայաստանում պաշտոնական Երևանը փորձի գավառական մակարդակի խորամանկություններ կիրառել:
Պետք է ուղղակի տղամարդկայնորեն կտրուկ կասեցնել բանակցային փաթեթի բովանդակության շուրջ խոսկացությունները, Մադրիդյան փասթաթուղթը վերցնել սեղանից և նոր հայեցակարգով մտնել բանակցությունների մեջ, եթե պետք է առհասարակ բանակցել , անձամբ ես դեմ եմ Ադրբեջանի հետ բանակցություններրին, որովհետև ես չգիտեմ Հայսատանը ինչ է ստանալու, եթե Արցախի խնդիրը լուծում ստանա՝ եղբայրանալու՞ է, Ադրբեջանը սկսելու է ներդրումներ կատարե՞լ, թե՞ սահմանն է բացվելու:
Մենք չունենք Արցախի խնդիր լուծելու խնդիր, դա ունեն ադրբեջանցիները, ըստ իրենց պատկերացումների,- խոսելով արտաքին քաղաքական իրավիճակից, «Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի շրջանակներում, նշում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում