Այս ագամ Վերահսկիչ Պալատի ուսումնասիրությունն իրականացվել է տեղեկատվության ուսումնասիրության միջոցով, այսինքն՝ ՎՊ-ն անդրադարձ է կատարել եղած իրավիճակին: Այսօր լրագրողների հեն հանդիպման ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը :
Նա նշեց, որ Կենսաթոշակների և նպաստների վճարման օրինականության մասով ՎՊ ստուգումները նոր չեն, դեռ 2010-ից են իրականացվում:
ՎՊ-ն ստուգել է 5 գիշերօթիկ, 3 տուն-ինտերնատներ և արձանագրվել է, որ կան կազմակերպություններ, որ մասնակցել են գնումներին նույնիսկ դրա իրավունքը չունենալով:
Նախարարը հայտնեց, , թե ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, և 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե բյուջեն թալանված է, նախարարը նշեց. «Համաձայն չեմ, որ պետական բյուջեի միջոցները լափվում են»:
Իսկ Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի հետ կապված օֆշորային սկանդալին, Ա.Ասատրյան խորհուրդ տվեց հետևել գործի ընթացքին, քանի որ Տ.Սարգսյան դիմել է համապատասխան մարմիններին, և ուղղակի պետք է սպասել արձագանքներին: