Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները կրակ են բացում Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ճանաչված տարածքների ուղղությամբ , կրակոցների արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Ադրբեջանի ՊՍԾ պետն է գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը, ով վերջին մեկ ամիսների ընթացքում առավել ակտիվորեն այցելում էր դիրքեր ու որոշակի գործողությունների էր նախապատրասում իր զորքին։
Սահմանի այդ հատվածը ադրբեջանական կողմից կանգնած են ՊՍԾ զինծառայողները, որոնք ծառայություն են իրականացնում զինված ուժերից անկախ։Հայ-ադրբեջանական սահմանի կոնկրետ այս կրակոցների միակ պատասխանատուն հանդիսանում է ծառայության պետ Գուլիևը, ով իր վրա էր վերցրել ՌԴ վարչապետի այցի օրը առաջնագծում իրավիճակի լարման գործընթացը։
Սրանք նմանատիպ քայլերը պետք է շատ կոշտ արձագանքի արժանան, թե տեղեկատվան հարթակում, թե առաջնագծում։ Օր ու գիշեր, որ ասում ենք Հասանովը կամ Գուլիևը վտվտում են սահմանին, ասում են՝ պանիկա եք տարածում, մի ասեք։ Դա ասում ենք, որ նախապատրասվեք, ոչ թե պանիկայի մատնվեք»։