Microsft կազմակերպությունը մշակում է 3D էկրան` շոշափելի հետադարձ կապով: Այն թույլ է տալիս զգալ պատկերված օբյեկտները և ղեկավարել դրանք տարբեր շարժումների միջոցով: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

Էկրանի ստեղծման մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակվել է կազմակերպության գիտա-հետազոտական բաժնում: Համաձայն բնութագրման նախագիծը իր մեջ ներառում է LCD վահանակ ճնշման և ձեռքի միջոցով կառավարելու սենսորներով, որը հնարավորություն է տալիս վահանակը առաջ և ետ տանել համաձայն սենսորներից ստացված տվայլների:

Երբ օգատետրը դիպչում է էկրանի վրա տարբեր առարկաների, աշխատում է հետադարձ կապի մեխանիզմը. Սենսորները զգում են իրենց վրա գործադրվող ճնշումները և համապատասխանաբար արձագանքում են` մոտեցնելով կամ հեռացնելով էկրանը, ինչպես նաև փոխելով վիրտուալ օբյեկտների տեսքը: Համակարգիչը միաժամանակ կարգավորում է նրանց ձևն ու չափը 3D էֆեկտներ ստեղծելու համար:

Microsoft կազմակերպությունը համարում է, որ հետագայում այս սարքավորումը կարող է օգտագործվել համակարգչային խաղերի և բշժկության մեջ: