Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը, 5-ին հյուսիսային շրջաններում, 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3, 3-4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-ին՝ կեսօրից հետո, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։