Ծնողներս վիրահայեր են. հայրս ծնվել և մեծացել է Թիֆլիսում՝ Հավլաբար հայկական թաղամասում, մայրս Ջավախքից է, իրենց նախնիները Էրզրումի գաղթականներ են, իսկ ես արդեն ծնվել և մեծացել եմ Երևանում-, խոսելով իր արմատների մասին, «Ազգային գույներ» հաղորդաշարի շրջանակնում նշում է ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

-Իրավաբանի մասնագիտությունն ինձ համար վճռել էի դեռ ինը-տասը տարեկանում և այլընտրանք ինքս ինձ չէի թողել: Չեմ կարող չնշել, որ այդ ժամանակներում շատ մեծ տպավորությւոն էր թողել «Հանդիպման վայրը չեն փոխում» ֆիլմը, որը մինչ այժմ էլ սիրում եմ: Ինձ համար քննիչի ապագա էի կանխատեսել , բայց հետագայում ԵՊՀ իրավաբագիտության ֆակուլտետում շատ սիրեցի քաղաքացիական իրավունքը, որը մասնագիտական կյանքը հետաքրքիր արահետնով տարավ,- նշում է վարչապետի խորհրդականը:

Անդրադառնալով իր երազած հայրենքին, շեշտում է՝

-Իմ երազած հայրենիքում պետք է գերակայի հանրային շահը՝ բոլոր իմաստենուվ: Այստեղ անելիք ունի և՛ պետությունը , և՛ հանրությունը. Առաջինը՝ իր օրենսդրական կարգավորումներով, իսկ երկորդը՝ իր առօրյա բարքերով:

Այն հարցին, թե ինչ դեր ունի հասարակությունը պետության բարելավման հարցում, վարչապետի խորհրդականը նկատում է՝

-Մեր հասարակությունն ունի ամենառանցքային դերը և այդ դերը վերգտնելու շատ մեծ ճանապարհ ունի անցնելու:

Մի բան եմ նկատել այս վերջին 27 տարիների ընթացքում, կարծում եմ, մենք մի հատկություն ենք կորցրել՝ կարգապահությունը: Այն կարևոր հատկություն է կայացած հասարակություն ունենալու համար:


Սրբուհի Ղազարյանը խոսում է նաև ազգային արժեքների մասին և հիշում ՝

-Մի քանի տարի առաջ կարդացի մի ռուս բլոգերի հոդված, ով այցելել էր Հայաստան և մեր հայրենիքը պատկերել որպես երեք կուռքերի երկիր՝ հայրենիքի կուռք, կնոջ կուռք և երեխայի կուռք: Կարծում եմ նշվել են բացարձակապես և ամողջությամբ ճիշտ նշանակետեր, հենց այդ երեք կուրքերի վրա էլ խարսխված են մեր ազգային արժեքները:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ տեսնայութում