ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով Մարտի 1-ի գործի բացահայտման մասով իշխանափոխության դերի, սպասվող բացառիկ դատական քննության մասին, ասել է. «Իշխանափոխությունն ակնհայտորեն կապ ուներ. եթե կապ չունենար, մենք այդ արդյունքները, կարծում եմ, այն ժամանակ կունենայինք:
Դուք առաջիկայում դատական քննության ընթացքում կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալու: Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը և դա հնարավոր եղավ պարզել:
Սա բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու և դուք կտեսնեք մեր երրորդ Հանրապետության երեք նախագահներին` տարբեր դատավարական կարգավիճակներով»: