Մամուլը և երկրպագուները դժավորությամբ են հավատում տվյալ տեղեկատվությանը, համաձայն որի Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես որոշել են ամուսնության ժամկետը: Աստղային զույգը արդեն մի քանի տարի դաստիարակում է վեց երեխայի, սակայն հարսանեկան արարողությունը անընդհատ հետաձգվում է: Լրագրողների հարցերին նրանց մշտապես կատակով պատասխանում էին, որ կամուսնան, երբ Ամերիկայում օրինականացվեն նույնասեռականների ամուսնությունը: Այդպիսի օրենք արդեն ընդունել են և ժամանակն է եկել, որպեսզի Ջոլին և Փիթը պահպանեն իրենց խոստումը: Այժմ ընտանիքը ցանկանում է ունենալ ևս երկու երեխա: Ընդ որում զույգը ծրագրել է, որ մի երեխային ծննդաբերելու է Ջոլին, իսկ մյուսը(Հորդանանի փախստականների ճամբարից սիրաիացի մի աղջկա) որդեգրելու են:Աստղային զույգը իսկ մինչ այդ ծրագրել է ամուսնանալ:

Հավաստի աղբյուրների համաձայն պարզ է դարձել, որ հարսանիքը տեղի է ունենալու օգոստոսի վերջին: Ջոլին արդեն պատվիրել է հարսանեկան զգեստ Ժան Պոլ Գոտիեից: Երկրպագուները անհամբերությամբ սպասում են այդ կարևոր միջոցառմանը, իսկ լրագրողները փորձում են պարզել, թե որտեղ է տեղի ունենալու միջոցառումը: Այս մասին հաղորդում է Onlynew.info-ն: