Նյու Յորք նահանգի տներից մեկի պատում հայտնաբերել են դասատու Ջոն Նիկոլասի մարմնի մնացորդները, որը կորել էր 30 տարի առաջ: Այս մասին հայտնում է CNN գործակալությունը` հղում կատարելով դատական փորձաքննության տվյալներին:
Կնոջ դիակը անցած շաբաթ գտել է ձեռներեցը, որը պատարստվում էր տունը հանձնել վաճառքի: Պլաստիկ պարկի մեջ տեղադրված դիակը թաքնված է եղել նկուղի պատի մեջ: Կնոջ ձեռքերը կապած են եղել պարանով, ինչպես նաև ջարդված է եղել նրա գանգը, ինչից փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մահը վրա է հասել գլխին ծանր հարվածի պատճառով:
Դիակով տունը շրջանային իշախնություններին է հանձնվել 82 ամյա տան սեփականատեր Ջեյմս Նիկոլասի` կորած կնոջ ամուսնու մահից հետո: Զմռսված դիակով պատը նա փորձել է թաքցնել` մինչև առաստաղ տեղադրելով շորեր: Ինչպես հայտարարել են տունը հետախուզած ոստիկանները Նիկոլասը հետմահու դարձել է իր կորած կնոջ սպանության ամենակարևոր կասկածյալը:
Կնոջ անհետացման մասին Ջեյմսը հայտարարել է 1985 թվականին: Ինչպես նա պատմել է ոստիկանության և տեղական պարբերականին կինը նրան զանգահարել են Սուրբ ծնունդի նախօրեին և ի պատասխան հարցին, թե որտեղ է նա այժմ գտնվում, նա կախել է հեռախոսը: Նա ենթադրել է, որ հնարավոր է իր կինը փախչել է ինչ-որ մի տղամարդու հետ, ինչպես նաև պատմել է, որ կնոջ մոտ դպրոցում աշխատանքի պատճառով լինում են սթրեսային վիճակներ: Արդյունքում ոստիկանները չեն կարողացել գտնել ապացույց, որ հեռախոսազանգը իրականում տեղի է ունեցել: