Այսօր Ազգային ժողովում մեծ իրարանցում էր: Մինչ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը սկսվելը՝ ՀՀԿ-ական պատգամավորները նստելու տեղ էին փնտրում Նիստերի դահլիճում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականների նստատեղերը զբաղեցրել էին այդ քննարկմանը մասնակից արտասահմանցի հյուրերը:

Այդ հանգամանքից օգտվելով՝ ՀՀԿ-ականները մեծ ոգևորությամբ զբաղեցրին ընդդիմության՝ ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցության պատգամավորների աթոռները՝ բարձրաձայն կատակելով. «Մի օր էլ մենք ընդդիմության տեղը նստենք…»: Կարկառուն ՀՀԿ-ականներից մեկն էլ գործընկերոջն ասաց` «սպասի ,ես Նիկոլի տեղը նստեմ, արի դու էլ կողքս նստի»: ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նստել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի տեղը:

Այս մասին հայտնում է 168.am-ը:


Շարունակությունն` այստեղ