Երեքշաբթի օրը` փետրվարի 12-ին Դոնեցկի «Մետալուրգը» մեկնել է Թուրքիա, որտեղ իր վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի, տեղեկացնում էուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի հետ մեկնել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններԿառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը, իսկ ահա փորձաշրջան անցնող Հովհաննես Համբարձումյանը 25 ֆուտբոլիստների թվում նշված չէ:
Հավաքի ընթացքում Յուրի Մաքսիմովի սաները երեք ստուգողական հանդիպում կանցկացնեն. փետրվարի 15-ին նրանք կհանդիպեն հունգարական ՄՏԿ-ի, փետրվարի 19-ին` Տիրասպոլի «ՇԵրիֆի», իսկ փետրվարի 22-ին` Կրասնոդարի «Կուբանի» հետ:
Աղբյուրը`armfootball.com: