«Բիլայն Արմենիան» զգուշացնում է. Հարգելի բաժանորդներ, մեր ընկերությունը տեղյակ է, որ մի շարք բաժանորդներ ստացել են զանգեր +38765744399 հեռախոսահամարից: Մեր կողմից կատարվել է ուսումնասիրություն և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:
Խնդրում ենք հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար: Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր անծանոթ միջազգային համարներին հետադարձ զանգ կատարելիս: