Խոյ եւ Խեցգետին
Խոյը միշտ էլ անկեղծ եւ ուղղակի կլինի: Նրանք անում են այն, ինչ ուզում են, քանի որ այդպես է իրենց ուղեղն աշխատում: Նրանք ուզում են արագ գործել, քանի որ շատ բաներ պլանավորում են իրենց համար եւ թույլ չեն տալիս իրենց ժամանակ կորցնել: Խեցգետնի համար Խոյի այս ծայրահեղական վերաբերմունքը անտանելի կլինի: Խեցգետինը շատ զգայուն է Խոյի համեմատությամբ: Նրանք չեն կարող հաջողության հասնել, եթե լինեն միասին:
Ցուլ եւ Աղեղնավոր
Այստեղ կա հակասություն, քանի որ սկզբում նման հարաբերությունները թվում են հրաշալի: Ոչ, մի հավատացեք: Այդ երկուսը միմյանց համար կարող են ընդամենը լավ ընկերներ լինել: Եթե նրանք փորձեն հարաբերություններին փոխանցել նոր, ռոմանտիկ բնույթ, ամեն ինչ կընկնի, ինչպես քարտերի տունը: Ցուլը երբեք չի գտնի անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը Աղեղնավորի հետ հարաբերություններում: Աղեղնավորը շատ ազատություն ունեցող եւ ազատ մտածող, ոչ կայուն մարդ է:
Երկվորյակ եւ Կույս
Եթե այս երկուսը սկսեն հարաբերություններ, ապա նրանք պարզապես միմյանց համար կխելագարվեն: Եվ ոչ լավ ձեւով, քանի որ տարբեր են եւ անհամատեղելի որպես անհատներ: Երկվորյակներ սիրում են ինքնաբուխություն, նրանք շատ ուժեղ չեն կազմակերպելու կամ պլանավորելու հարցում: Եվ որեւէ հստակ նշված ուղղության բացակայությունը պարզապես վրդովեցնում է կույսին: Կույսերը կարող են շատ բարդ լինել: Նրանք ուզում են, որ ամեն ինչ մշտապես կատարվի որոշակի ձեւով: Եվ նրանց իշխանությունը պարզապես զայրացնում է Երկվորյակին: Նրանք միասին չեն լինի: Բոլոր հանգամանքները կտանեն բաժանման:
Առյուծ եւ Կարիճ
Երկուսի միջեւ միշտ ուժային պայքար կլինի: Այս երկու նշանները սիրում են վերահսկել: Եվ նրանցից ոչ մեկը չի տա մյուսին իշխանությունը: Չկա փոխզիջում այստեղ:Երկուսն էլ ուզում են ամեն ինչ անել սեփական ճանապարհով: Եվ երկուսն էլ պայքարելու են մինչեւ վերջ: Նրանցից յուրաքանչյուրը ավելի լավ կկատարի մյուսի գործը, եւ դա կխանգարի հնազանդ լինել:
Այծեղջյուր եւ Ջրհոս
Թվում է, թե այս զույգը ստեղծվել է իրար համար: Երկուսն էլ պրագմատիկ, խելացի են եւ երկուսն էլ գիտեն, թե ինչ եւ ինչպես անել այս կյանքում: Բայց սա հենց այդ բախման կետն է: Նրանք շատ նման են, եւ նրանցից ոչ մեկը չի հանդուրժում դա:
Կշեռք եւ Ձկներ
Կշեռքները փորձում են բոլորին հաճոյանալ, իսկ Ձկները երազողներ են: Եվ, քանի որ այդպես է, այդ երկուսի հարաբերությունների մեջ իսկապես կզգացվի մեկի կարիքը, ով իրատես է, կարող է հիմք ստեղծել, ամուր կանգնել ոտքերի վրա: Այս երկուսը չեն կարող լինել ավելին, քան լավագույն ընկերները: