««Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»–ի նախագահ Վարդան Օսկանյանի հետ։ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը։
Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս։ Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ։ «Ժողովուրդ»–ի այս հարցին «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը շատ կարճ պատասխան տվեց. «Մեկնաբանություն չունեմ»։ Իսկապես որ, ի՞նչ սրտով մեկնաբաներ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։